ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չինաստանն ու Ռուսաստանը նետվում են Իրան` օգտվելով Եվրոպայի զգուշավորությունից

Չինաստանն ու Ռուսաստանը նետվում են Իրան` օգտվելով Եվրոպայի զգուշավորությունից
30.05.2018 | 08:59

Չինական ու ռուսական ընկերությունները, հենվելով իրենց պետությունների աջակցության վրա, մանևրում են, որ օգտվեն եվրոպական ընկերությունների Իրանից հեռանալուց` գրում է The Wall Street Journal-ը` համարելով, որ դա կարող է ձախողել Թրամփի վարչակազմի փորձերը` ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա: Եվրոպական ընկերությունների թոփ մենեջերները, որ ջանում էին դեպի Իրան ուղիներ գտնել, երբ 2015-ին Օբամայի վարչակազմը միջուկային համաձայնագիր կնքեց, հիմա տագնապում են, որ Պեկինն ու Մոսկվան անհաղթահարելի առավելություններ կստանան խոշոր ու աճող շուկայում:


Իրանական ու արևմտյան նավթային ընկերությունների թոփ մենեջերները վկայում են, որ մայիսին չինական China Petroleum&Chemical Corp ընկերությունը պատվիրակություն է ուղարկել Թեհրան, որ 3 միլիարդ դոլարի պայմանագիր կնքի Յադավարանի նավթահանքի հետագա շահագործման մասին, որի շուրջ բանակցում էր Royal Dutch Shell PLC-ը` մինչև մարտին որոշեց, որ պատժամիջոցների ռիսկը չափազանց մեծ է: Եվս մեկ պետական հսկա` China National Petroleum Corp-ը 1 միլիարդ դոլարի ներդրումներ է անում Իրանի բնական գազի շահագործման ոլորտում` այդ գումարը խոստացել էր Total-ը, բայց հիմա մտածում է հեռանալ` ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանը իբրև գործընկեր Իրանին ավելի զգուշավոր է վերաբերվում, բայց նրա ընկերությունները ջանում են Իրանում կապեր հաստատել: Ռոսնեֆտը անցած տարի համաձայնեց աշխատել 30 միլիարդ դոլարի «ռազմավարական» գործարքի վրա, թեպետ կարգավիճակը հստակ չէ: Ռուսական նավթային «Зарубежнефть» ընկերությունը մնում է միակ արտասահմանյան ընկերությունը, որ Իրանի հետ նոր տեսակի պայմանագիր է ստորագրել, որ ներդրողներին առաջարկում է հում նավթի հանույթ:


ԱՄՆ-ում կարծում են, որ ԱՄՆ պատժամիջոցների ներգործությունը այնքան նշանակալից է, որ նույնիսկ ռուսական ու չինական ընկերությունները չեն կարող անտեսել և եթե պետք է ընտրեն Իրանում բիզնեսի ու ԱՄՆ-ի միջև, կնախընտրեն ԱՄՆ-ին: Անցնելով Իրանի, ոչ թե ԱՄՆ-ի կողմը` Ռուսաստանն ու Չինաստանը կարող են նոր ճակատ բացել տարբեր հարցերում Թրամփի հետ բազում վեճերում` ուկրաինական կոնֆլիկտից մինչև պողպատի մաքսատուրք: Բայց եվրոպացի մրցակիցների բացակայությունը գայթակղիչ հեռանկար է: Ռուսաստանը Իրանին համարում է ևս մեկ պլացդարմ իր նավթարդյունաբերությունը Մերձավոր Արևելք դուրս բերելու համար, նաև բնական, թեկուզ և անհարմար, դաշնակից Արևմուտքի հետ պայքարում: Պեկինը Իրանը համարում է առևտրական միջանցք իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համար:
Բենուա ՖՈԿՈՆ, The Wall Street Journal


Հ.Գ. Հակադարձ շարժումն էլ կա` Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում ու Ֆրանսիայում, հասունանում է ԱՄՆ-ի դեմ պայքարի շարժում: ԱՄՆ պատժամիջոցների պատճառով եվրոպացիները միլիարդներ են կորցնում Ռուսաստանում ու Իրանում, փոխարենը ԱՄՆ-ից ստանալով իրենց արտադրանքի ներկրման բարձր մաքսատուրքեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ